Jump to content

Վանդերսոն Մասիել Սոուզա Կամպոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վանդերսոն
Անձնական տվյալներ
Ազգությունը Բրազիլիա Բրազիլիա
Քաղաքացիությունը Բրազիլիա Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 7, 1994(1994-10-07)[3][4] (30 տարեկան)
Ծննդավայր Սան Լուիս, Բրազիլիա[1][2]
Հասակ 175 սմ
Քաշ 71 կգ
Դիրք աջ վինգեր
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ավստրիա Ռեդ Բուլլ (Զալցբուրգ)
Համար 94
Պատանեկան կարիերա
2002-2009 Նիդերլանդներ Այաքս
2009-2012 Բելգիա Բերսհոտ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2012-2013 Բելգիա Բերսհոտ 6 (0)
2013-2015 Բելգիա Լերս 57 (4)
2015 Իսպանիա Խետաֆե B 5 (2)
2015-2016 Իսպանիա Խետաֆե 20 (0)
2016-մ.հ. Ավստրիա Ռեդ Բուլլ (Զալցբուրգ) 8 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 2016 թվականի հոկտեմբերի 1-ի:

Վանդերսոն Մասիել Սոուզա Կամպոս (պորտ.-բրազ. Wanderson Maciel Sousa Campos, 1994 թվական, հոկտեմբերի 7[1][5], Սան Լուիս, Բրազիլիա), հայտնի որպես Վանդերսոն կամ Վամբերտո, բրազիլացի ֆուտբոլիստ, հանդես է գալիս «Ռեդ Բուլլ Զալցբուրգ» ավստրիական ֆուտբոլային ակումբի կազմում՝ աջ եզրային հարձակվողի դիրքում։

Վանդերսոնը ծնվել է 1994 թվականի հոկտեմբերի 7-ին բրազիլական Սան Լուիս քաղաքում։ 2002 թվականին ութ տարեկան հասակում նա միանում է «Այաքս» նիդերլանդական ֆուտբոլային ակումբի երիտասարդական ակադեմիային, որի գլխավոր թիմի կազմում այդ ժամանակ հանդես էր գալիս նրա հայրը՝ Վամբերտոն[6][7]։ 2009 թվականին նա կրկին հետևում է իր հորը և արդեն համալրում է բելգիական «Բերեսհոտ» ակումբի կազմը[8]։ Խաղալով այդ թիմի երիտասարդական կազմում, 2012 թվականի հոկտեմբերի 31-ին Վանդերսոնը նշում է իր նորամուտը ֆուտբոլի Բելգիայի առաջնությունում. «Սերկլ Բրյուգեի» դեմ կայացած արտագնա խաղում նրանք կրում են 1-3 հաշվով պարտություն[9][10]։

Մինչև մրցաշրջանի վերջը բրազիլացին ընդհանուր հաշվարկով մասնակցում է վեց հանդիպման, նրա ակումբը լքում է առաջին լիգան, իսկ որոշ ժամանակ անց սնանկ է հայտարարվում[11]։ 2013 թվականի հունիսի 20-ին Վանդերսոնը երկու տարի ժամկետ ունեցող պայմանագիր է կնքում «Լերսի» հետ[12]՝ այն բանից հետո, երբ հաջող խաղ է ցուցադրում թիմի կազմում անցկացրած փորձաշրջանի ժամանակ[13][14]։

Ֆուտբոլիստը նշում է իր նորամուտը «Լերսի» կազմում 2013 թվականի հուլիսի 27-ին «Զյուլտե Վարեգեմայի» դեմ կայացած տնային խաղում, որը ավարտվում է տանտերերի 2-1 հաշվով հաղթանակով[15][16]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում Վանդերսոնը հեղինակում է 2013 թվականի նոյեմբերի 23-ին՝ գրավելով «Սերկլ Բրյուգեի» դարպասը։ 2014 թվականի հոկտեմբերին ֆուտբոլիստը հետաքրքրություն է առաջացնում այնպիսի ակումբների մոտ ինչպիսիք են «Սելտիկը», «Սուոնսին», «Վեստ Հեմը», «ՔՊՌ»-ն, «Սանդերլենդը» և «Աստոն Վիլլան»[17], սակայն պաշտոնական առաջարկներ նա այդ ակումբներից այդպես էլ չի ստանում։ Երկու մրցաշրջանի ընթացքում բրազիլացին «Լերսի» կազմում անցկացնում է 57 հանդիպում Բելգիայի առաջնությունում և դառնում է 4 գոլի հեղինակ[18]։

2015 թվականի ամռանը, այն բանից հետո, երբ «Լերսը» լքում է բարձրագույն առաջնությունը՝ Վանդերսոնը չի հայտնվում թիմի կողմից կազմվող մինչմրցաշրջանային հայտացուցակի մեջ[19][20]. չնայած Լերսի ներկայացուցիչների կողմից գործող պայմանագրի վերաբերյալ հնչած հիշեցումների[21], նրա հայրը հայտարարում է, որ Վանդերսոնը ՖԻՖԱ-ի կողմից թույլտվություն ստանալուց հետո ազատ գործակալ է համարվում[22]։ Հուլիսին դատական որոշ քննություններից հետո, բրազիլացին պայմանագիր է կնքում իսպանական «Խետաֆեի» հետ[23]։

Չնայած այն բանին, որ Վանդերսոնը հայտավորվել էր «Խետաֆեի» երկրորդ թիմ[24], նա անցկացնում է մինչմրցաշրջանային պատրաստություն թիմի հիմնական կազմի հետ և դառնում է գոլի հեղինակ անգլիական «Պորտ Վեյլի» դեմ կայացած ընկերական հանդիպման ժամանակ[25][26]։ Առաջին հանդիպումը Լա Լիգայում բրազիլացին անցկացնում է 2015 թվականի օգոստոսի 30-ին՝ ընդդեմ «Գրանադայի»։ Այդ խաղը ավարտվում է տնային պարտությամբ՝ 1-2 հաշվով[27]։ 2015-16 մրցաշրջանում Վանդերսոնը թիմի հիմնական կազմում անցկացնում է 20 հանդիպում[18][28]։

2016 թվականի հուլիսի 1-ին[29] Վանդերսոնը ազատ գործակալի կարգավիճակով երեք տարի ժամկետով պայմանագիր է կնքում ավստրիական «Ռեդ Բուլլ Զալցբուրգ» ֆուտբոլային ակումբի հետ[30][31]։ 2016 թվականի օգոստոսի 3-ին նա հեղինակում է իր առաջին գոլը Չեմպիոնների Լիգայի շրջանակներում՝ գրավելով ալբանական «Պարտիզանիի» դարպասը[32][33]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանդերսոնը համարվում է ֆուտբոլիստ Վամբերտոյի տղան, ով հայտնի է «Ստանդարդի» և «Այաքսի» կազմում ցուցադրած իր ելույթներով։ Վանդերսոնի ավագ եղբայրը՝ Դանիլոն համարվում է «Այաքսի» ֆուտբոլային ակադեմիայի շրջանավարտներից մեկը[2] և ունի բելգիական քաղաքացիություն։ Ներկա ժամանակներում Դանիլոն հանդես է գալիս թուրքական «Անտալյասպորի» կազմում։

Վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Եվրոգավաթներ Ընդհանուր
Խաղ Գոլ Գոլային
փոխանցում
Խաղ Գոլ Գոլային
փոխանցում
Խաղ Գոլ Գոլային
փոխանցում
Խաղ Գոլ Գոլային
փոխանցում
Բերսհոտ 2012-2013 6 0 1 0 0 0 - - - 6 0 1
Ընդհանուր 6 0 1 0 0 0 0 0 0 6 0 1
Լերս 2013-2014 27 2 5 2 0 1 - - - 29 2 6
2014-2015 30 2 4 2 0 0 - - - 32 2 4
Ընդհանուր 57 4 9 4 0 1 0 0 0 61 4 10
Խետաֆե B 2015-2016 5 2 0 - - - - - - 5 2 0
Ընդհանուր 5 2 0 0 0 0 0 0 0 5 2 0
Խետաֆե 2015-2016 20 0 0 1 0 0 - - - 21 0 0
Ընդհանուր 20 0 0 1 0 0 0 0 0 21 0 0
Ռեդ Բուլլ Զալցբուրգ 2016-2017 8 1 5 0 0 0 5 1 1 13 2 6
Ընդհանուր 8 1 5 0 0 0 5 1 1 13 2 6
Ընդհանուրը կարիերայում 96 7 15 5 0 1 5 1 1 106 8 17

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «Профиль на официальном сайте ФК «Беерсхот»» (հոլանդերեն). beerschot.be. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 1-ին.
  2. 2,0 2,1 «Wanderson, la perla del Getafe, es hijo y hermano de futbolistas» (իսպաներեն). Diario AS. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 1-ին.
  3. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  4. Salzburgwiki (գերմ.)
  5. «Wanderson» (իսպաներեն). Официальный сайт ФК «Хетафе». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 1-ին.
  6. «Wanderson signs for Lierse». Lierse's official website. 2013 թ․ հունիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 2-ին.
  7. «Officiel: Wanderson au Lierse» [Official: Wanderson to Lierse] (ֆրանսերեն). 2013 թ․ հունիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 22-ին.
  8. «3 vragen aan... Wamberto» [3 questions to... Wamberto] (հոլանդերեն). Ajax's official website. 2009 թ․ սեպտեմբերի 4. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 22-ին.
  9. ««Серкль Брюгге» 3:1 «Беерсхот»» (անգլերեն). www.transfermarkt.com. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 1-ին.
  10. «Cercle boekt tweede zege» [Cercle book second win] (հոլանդերեն). Sport.be. 2012 թ․ հոկտեմբերի 31. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 2-ին.
  11. «Beerschot is failliet, De Wever puzzelt» (հոլանդերեն). sporza.be. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 1-ին.
  12. «Wanderson officiellement au Lierse» (ֆրանսերեն). www.walfoot.be. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 1-ին.
  13. «NEGEN TESTSPELERS BIJ LIERSE» (հոլանդերեն). voetbalbelgie.be. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 1-ին.(չաշխատող հղում)
  14. «Karim Hafez keert terug naar Lierse» [Karim Hafez returns to Lierse] (հոլանդերեն). Gazet van Antwerpen. 2015 թ․ մայիսի 8. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 22-ին.
  15. ««Льерс» 1:2 «Зюлте-Варегем»» (անգլերեն). www.transfermarkt.com. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 2-ին.
  16. «Negen testspelers bij Lierse» [Nine trialists at Lierse] (հոլանդերեն). Voetbal België. 2013 թ․ հունիսի 25. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 22-ին.(չաշխատող հղում)
  17. «Transfer news: Brazilian winger Wamberto attracting interest» (անգլերեն). Sky Sports. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 2-ին.
  18. 18,0 18,1 «Статистика футболиста» (անգլերեն). www.transfermarkt.co.uk. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 10-ին.
  19. «Getafe kondigt Belgische aanwinst aan» [Getafe announces acquisition of Belgian] (հոլանդերեն). Nr 10. 2015 թ․ հուլիսի 22. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 22-ին.
  20. «Transfer news: Brazilian winger Wamberto attracting interest». Sky Sports. 2014 թ․ հոկտեմբերի 15. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 22-ին.
  21. «Zoon van Wamberto en Lierse ruziën over contract: "Wat ze zeggen, is niet waar"» (հոլանդերեն). voetbalprimeur.be. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 2-ին.
  22. «Karim Hafez keert terug naar Lierse» (հոլանդերեն). www.gva.be. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 2-ին.
  23. «Zoon van Wamberto en Lierse ruziën over contract: "Wat ze zeggen, is niet waar"» [Son of Wamberto and Lierse arguing over contract: "What they say is not true"] (հոլանդերեն). Voetbal Primeur. 2015 թ․ հուլիսի 23. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 22-ին.
  24. «Primeros entrenamientos» (իսպաներեն). Официальный сайт ФК «Хетафе». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 2-ին.
  25. «Port Vale 2, Getafe 2 Full-time report: Ajay Leitch-Smith at double in impressive draw». The Sentinel. 2015 թ․ հուլիսի 25. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 22-ին.
  26. ««Порт Вейл» 2-2 «Хетафе»» (անգլերեն). laligablog.com. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 2-ին.
  27. «El Granada reencuentra en Getafe el espíritu de su última salvación» (իսպաներեն). Marca. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 2-ին.
  28. «El Granada reencuentra en Getafe el espíritu de su última salvación» [Granada find in Getafe the spirit of their last salvation] (իսպաներեն). Marca. 2015 թ․ օգոստոսի 31. Վերցված է 2016 թ․ ապրիլի 3-ին.
  29. «BRAZILIAN BANNED FOR FOUR MONTHS BY INTERNATIONAL FEDERATION». redbullsalzburg.at. Red Bull Salzburg. 2016 թ․ դեկտեմբերի 19. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 27-ին.
  30. «From the Primera Division to the Red Bulls». Red Bull Salzburg. 2016 թ․ հուլիսի 1. Վերցված է 2016 թ․ հուլիսի 5-ին.
  31. «WANDERSON JOINS FC RED BULL SALZBURG FROM GETAFE» (անգլերեն). Официальный сайт ФК «Ред Булл Зальцбург». Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 2-ին.
  32. ««Ред Булл Зальцбург» 2:0 «Партизани»» (անգլերեն). www.transfermarkt.com. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 2-ին.
  33. «Primeros entrenamientos» [First trainings] (իսպաներեն). Getafe's official website. 2015 թ․ հուլիսի 8. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 22-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վանդերսոն Մասիել Սոուզա Կամպոս» հոդվածին։